ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 281-Ա
«ՄԻԴԻԱ-ՇԱՆԳԱԼ» ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Մարդու իրավունքների միջազգային միություն» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (601 տեղ, 7,815 կգ ընդհանուր քաշով, 100 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,788 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ու պատերազմից տուժած և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
07.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 281-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Առարկա Քանակը՝ 1 փաթեթի
համար Փաթեթների քանակը Ընդամենը Քաշը (կգ)
1. Անիվով թիկնաթոռ 1 15 15 225
2. Հիվանդանոցի մահճակալ 1 14 14 1540
3. Զուգարանի և լոգարանի աթոռներ 1 9 9 63
4. Անվաքայլակ 1 16 16 160
5. Գրասեղաններ 1 15 15 375
6. Տակդիրներ (մեծ) 20 10 200 100
7. Ներքնակներ (առանձին) 1 8 8 120
8. Հենակներ 2 45 90 45
9. Դպրոցական պայուսակ 1 20 20 10
10. Մանկական խաղալիքներ 90 10 900 50
11. Մանկասայլակ 1 4 4 44
12. Դպրոցական պարագաներ 50 12 600 60
13. Հիգիենայի պարագաներ (լվացքի միջոցներ, օճառ, շամպուն, ձեռքի կրեմ և այլն) 35 13 280 455
14. Կարի մեքենա 1 5 5 35
15. Գորգեր 1 10 10 250
16. Ջեռուցման սարքեր 1 3 3 75
17. Տնտեսական իրեր 3 9 27 90
18. Միկրոալիքային վառարան 1 5 5 75
19. Էլեկտրական սալօջախ 1 10 10 400
20. Երաժշտական գործիքներ 1 4 4 4
21. Համակարգիչ, մոնիթոր 1 22 22 33
22. Կահույք 1 8 8 240
23. Կոշիկներ ու պայուսակներ 12 22 264 110
24. Վիրակապական նյութեր 140 12 1680 96
25. Անշարժ հեծանիվներ
հաշմանդամների համար 1 3 3 60
26. Հագուստ (տղամարդկանց, կանանց, երեխաների, նորածինների) 30 95 2850 455
27. Անկողնային պարագաներ, սրբիչներ, սեղանի ծածկոցներ, վարագույրներ, կտորե և բրդյա 25 35 875 245
28. Կոշիկներ ու պայուսակներ 10 15 150 105
29. Դպրոցական պարագաներ 1 10 10 250
30. Դպրոցական աթոռներ 1 60 60 240
31. Դպրոցական նստարաններ 1 30 30 1200
32. Ջեռուցման կաթսա 1 1 1 200
33. Փոքր կահույք 1 40 40 240
34. Ներքին դռներ 1 11 11 165
Ընդամենը 601 8239 7815
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
07.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ