Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2020 թվականի N 873-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834959) 2020 թվականի դեկտեմբերի 15‑ին կնքված N 15/12/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի արտադրության HYUNDAI CRETA մակնիշի (նույնականացման համարը՝ Z94G2813DMR279509) AVTWMEQENAJI ձեռքբերում՝ 11,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 575,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ01808789) 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի ձեռքբերում` 599,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 873-Ա

որոշման

«Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-2»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Նպաստել կորոնավիրուսային համավարակին արձագանքելու ջանքերին` օժանդակելով բռնկման հետևանքով տուժած թիրախային խմբերին, բարելավել արտակարգ իրավիճակներում արձագանքելու մարզային կարողությունները:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3. Բարեգործը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա

4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 200,000,000 դրամ (349,000 շվեյցարական ֆրանկ)

7. Բարեգործություն ստացողը ՀՀ ազգաբնակչություն, այդ թվում՝ միայնակ կենսաթոշակառուներ և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով բնակչություն:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 15.01.2021 – 31.09.2021

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․ Տնտեսական և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում սոցիալապես անապահով միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով բնակչությանը՝ կոմունալ վճարների, էլեկտրաէներգիա վարձի փոխհատուցման և սոցիալ-հոգեբանական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով՝ ներառյալ դժվար հասանելի և սահմանամերձ համայնքներում ծառայությունների տրամադրում՝ ձեռքբերվող ավտոմեքենաների միջոցով /բյուջե 100,500,000 դրամ, ժամանակահատված՝ 15.01.2021 – 31.09.2021/:

2․ Աջակցություն Տավուշի մարզում աղետներին դիմակայելու կենտրոնի ստեղծմանը /բյուջե 62,000,000 դրամ, ժամանակահատված՝ 15.01.2021 – 31.09.2021./։

3. Աջակցություն Ստեփանավանի ՀԿԽԸ ճգնաժամային կառավարման կենտրոնին /բյուջե 2,000,000 դրամ, ժամանակահատված՝ 15.01.2021 – 31.09.2021./։

4․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 35,500,000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների, ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների ձեռքբերում և մեքենաների սպասարկման ծախսեր։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 575,000 դրամ արժողությամբ

2. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 599,940 դրամ արժողությամբ։

3. ՀԿԽԸ մեքենաների սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 220,060 դրամ արժողությամբ։

4. 2 տրանսպորտային միջոցի ձեռքբերում՝ ընդհանուր 17,500,000 դրամ արժողությամբ։

5. Տավուշի մարզում աղետներին դիմակայելու կենտրոնի ստեղծման նպատակով՝ նախագծանախահաշվային և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում ՝ 62,000,000 դրամ արժողությամբ:

6. Ստեփանավանի ՀԿԽԸ ճգնաժամային կառավարման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ արժողությամբ:

7. Կամավորների համար լոգոներով արտահագուստի ձեռքբերում՝ 700,000 դրամ արժողությամբ։

8. Գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 200,000 դրամ արժողությամբ։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 35,500,000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների ձեռքբերում և մեքենաների սպասարկման ծախսեր։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 08.04.21 N 291-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։