ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2021 թվականի N 497-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2216-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում, ինչպես նաև համապատասխան շինարարական աշխատանքների կատարման գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 2216-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 139-146-րդ կետերով.
« 139 Սյունիք 3 Սիսիան Սիսիան համայնքի «Որոտնավան և Վաղատին բնակավայրերում նախադպրոցական կրթության
ապահովում, Սիսիան համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երի,
Նորավան, Շամբ և Տոլարս բնակավայրերում գտնվող խմբերի վերանորոգում և գույքի արդիականացում» 17.12.2020 թ. N 2110-Ն 115 798 300 105 630 000 10 168 300
140 4 Կապան Կապան համայնքի «Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում՝ Հալիձորի 4, 16, 14, Բաղաբերդ 19, Դավիթ Բեկ 3, 4, 9-ի I և II սեկցիաներ, Ձորք 10, 16, Մ. Հարությունյան 10ա, 12ա, 14ա, Ա. Մանուկյան 3, Թումանյան 9, 16, Լեռնագործներ 1, Հ. Ավետիսյան 2, 20ա, 26,
Մ. Պապյան 5, 13, 15, Շահումյան 18, 22, 27, 29, 31, 33, 38,
Շինարարների 24 03.12.2020 թ. N 1956-Ն 156 735 500 46 959 075 109 776 425
141 5 Գորիս Գորիս համայնքի Ակներ և Վերիշեն գյուղերի կարիքների Ակներ գյուղի Մթնաձոր և «Բաբուռի քերծ» անվանյալ տա- րածքներում ջրհավաքների և սնուցող ջրագծի կառուցում 03.12.2020 թ. N 1956-Ն 59 930 200 43 586 215 16 343 985
142 6 Սիսիան Սիսիան համայնքի Սայաթ-Նովա, Շահումյան, Ա. Մանուկյան փողոցները, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածի և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցի հիմնանորոգում (Շաքի վարչական բնակավայրի ճանապարհների ՊԿ0+00-4+48 0.448 կմ
երկարությամբ հատվածի հիմնանորոգում) 17.12.2020 թ. N 2110-Ն 311 234 400 84 971 720 226 262 680
143 7 Սիսիան Սիսիան քաղաքի Սիսական 31 հասցեի վարչական շենքի, Որոտնավան բնակավայրի վարչական շենքի տանիքի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և գեղարվեստի դպրոցի շենքերի տանիքների վերանորոգում 17.12.2020 թ. N 2112-Ն 25 542 600 20 000 000 5 542 600
144 8 Կապան Կապան համայնքի «Եղվարդ գյուղի խմելու ջրագծի կառուցում և Ագարակ գյուղի ջրագծի վերանորոգում ու ՕԿՋ-ի կառուցում» 03.12.2020 թ. N 1956-Ն,
24․12․2020 թ.
N 2183-Ն 148 242 200 0 148 242 200
145 9 Կապան Կապան քաղաքի Շահումյան փողոցի մայթերի վերանորոգում, ծառատնկում, կանաչապատ տարածքների վերականգնում և բարեկարգում, Մ. Հարությունյան փողոցի նորոգում, Ազատամարտիկների փողոցից Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհի ասֆալտապատում, Հուշահամալիրից Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում, Բաղաբերդ թաղամասի 6, 7, 8, 9, 10, 12 շենքերի բակերի նորոգում, Գ. Արզումանյան փողոց 1-ին նրբանցքից մինչև Բեխ թաղամաս տանող ճանապարհի հետ հատվող փողոցի հիմնանորոգում, Մ. Ստեփանյան և Շահումյան փողոցների մայթի մի հատվածի վերանորոգում, ծառատնկում, բարեկարգում, Ա. Մանուկյան 1-ին նրբանցքի 1, 2, 3, 4, 5 շենքերի բակերի հիմնանորոգում, Գ. Արզումանյան փողոցից գ. Արծվանիկի 2-րդ փողոցի հիմնանորոգում, Գեղանուշ գյուղ տանող ճանապարհի վերանորոգում
հատված կմ0+000+2-700 03.12.2020 թ. N 1956-Ն 577 969 500 108 808 376 469 161 124
146 10 Քաջարան Քաջարան համայնքի «Համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում, բարեկարգում» 17.12.2020 թ.
N 2110-Ն 498 252 700 147 628 035 350 624 665
»:
2) «Ընդամենը Սյունիք» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« Ընդամենը Սյունիք 1 964 643 500 619 808 481 1 344 835 019
»:
3) 37-րդ տողում «5-րդ փողոցի և 10-րդ փողոցի միջանկյալ 2 փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» բառերը փոխարինել «Ներհամայնքային՝ Հ8-ից դեպի 11-րդ փողոց գնացող երկու իջատեղեր, 9-րդ փողոցից մինչև 8-րդ փողոց, 1-ին փողոցից 3 իջատեղեր և դեպի գերեզմանոց գնացող իջատեղ, 5-րդ փողոցից 6-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» բառերով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ