ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 289-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,278,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
Երևան
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 289-Ա որոշման
«Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող
կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Երևան, սոցիալական բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 5,278,700 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Երևանի քաղաքապետարան:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի ապրիլ 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի վերանորոգում՝ 2021 թվականի ապրիլ 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը - 5,278,700 դրամ,
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառա- յությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Շինարարական աշխատանքներ՝ 2,228,200 դրամ, Շինանյութերի ձեռքբերում՝ 3,050,500 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապ-
ված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետարան:
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ