24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2147-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ․ՏՈԲԱԿՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐ.ՏՈԲԱԿՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐ.ՏՈԲԱԿՈ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 24-ի N 2147-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐ․ՏՈԲԱԿՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի
միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 2403 Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ,
«հոմոգենացված» կամ «վերականգնված» ծխախոտ. ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր.
– ծխելու խոտ` ցանկացած հարաբերակցությամբ ծխախոտի փոխարինիչներ պարունակող կամ
չպարունակող. կգ 1 700 000 2 550 000 000
2. 4813 Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի
կամ գրքույկների կամ փողրակների ձևով. կգ 800 000 3 336 000 000
3. 7607 Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) ոչ ավելի, քան 0,2 մմ հաստությամբ (չհաշված հիմքը).
– առանց հիմքի. կգ 750 000 1 011 029 411
4. 3919 Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանթ, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր՝ ինքնակպչուն,
գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով.. կգ 115 000 79 246 700
5. 3920 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և
համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ. կգ 450 000 750 354 250
6. 3506 Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված և չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի
զուտ զանգված ունեցող արտադրանք. կգ 439 600 256 452 300
7. 4819 Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. քարտարկղեր, նամակարկղեր և նմանատիպ արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նմանատիպ
նպատակներով. կգ 4 032 000 7 200 000 000
8. 4810 Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն թերթերով (ներառյալ քառակուսիները).
– գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ
նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիկա- մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելի ընդհանուր զանգվածի 10%-ից ոչ ավելի այդպիսի մանրաթելերի պարունակությամբ. կգ 500 000 275 735 456
9. 5601 Քիմիական մանրաթելերից – 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափաթեթներով կգ 1 200 000 2 156 788 500
10. 2915 Ացիկլիկ ածխաջրածիններ կգ 68 040 61 236 000
11. 5502 Լարան արհեստական թելերի՝ ացետատային ցելյուլոզից կգ 756 000 2 608 200 000
12. 3302 Բուրավետ նյութերի խառնուրդներ եւ խառնուրդներ (ներառյալ սպիրտային լուծույթները)՝ ստացված մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիման վրա, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական հումք, այլ պատրաստուկներ բուրավետ նյութերի հիմքով, որոնք օգտագործվում են ըմպելիքների արտադրության համար կգ 19 500 137 750 000
Ընդամենը 20 422 792 617
(հավելվածը լրաց., փոփ. 18.02.21 N 191-Ա, փոփ. 08.04.21 N 490-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան