ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2012 թվականի N 784-Ա
«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը`
Հաստատել «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
օգոստոսի 16-ի N 784-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ
Ն. Փաշայան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Մուրադյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ
Մ. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի առաջին կարգի մասնագետ (համաձայնությամբ)
Ա. Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պաուլ Հեյլվեյլ - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ (համաձայնությամբ)
Ն. Օսկանյան - «Առաջինը` երեխաներին» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Երիցյան - «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Յիրիկյան - «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Պետրոսյան - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Ա. Քուրդյան - «Առաջինը` երեխաներին» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Լ. Սողոմոնյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Մ. Գինոսյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Գ. Ղազանչյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Զ. Մուրուզյան - «Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անդամ (համաձայնությամբ)
Զ. Ասլանյան - «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական դեպքերի համակարգող (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 05.05.2014 N 381-Ա, խմբ. 09.04.21 N 369-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան