ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 377-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1244-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 17-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1244-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերը.
2) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետում «ենթակառուցվածքների» բառը փոխարինել «բնակարանաշինության» բառով.
3) որոշման 5-րդ կետը հանել.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
13.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 377-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2020 թ.
նոյեմբերի 17-ի N 1244-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կ. Դադուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Հ. Արշամյան - Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Գալստյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ծ. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ջուլհակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Բաբաջանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
13.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ