Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2020 թվականի N 1244-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`

1) սոցիալական ոլորտ.

2) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.21 N 377-Ա)

3) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.21 N 377-Ա)

4) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.21 N 377-Ա)

5) բնակարանաշինության ոլորտ:

(3-րդ կետը փոփ. 13.04.21 N 377-Ա)

4. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրագործման գործողությունների ծրագիր՝ ըստ սույն որոշման 3-րդ կետում նշված ոլորտների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

նոյեմբերի 17-ի N 1244-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական

Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կ. Դադուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Հ. Արշամյան - Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Մ. Գալստյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ծ. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Ջուլհակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Բաբաջանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 19.11.20 N 1251-Ա, 08.12.20 N 1338-Ա, խմբ. 13.04.21 N 377-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

նոյեմբերի 17-ի N 1244-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Գ. Մարտիրոսյան - Արցախի Հանրապետության պետական նախարար (համաձայնությամբ)

Մ. Թանդիլյան - Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (համաձայնությամբ)

Լ. Ղարախանյան - Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար (համաձայնությամբ)

Ա. Թովմասյան - Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Լ. Հակոբջանյան - Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական առողջապահական հարցերի գծով (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 08.12.20 N 1338-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։