ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2016 թվականի N 427-Ա
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ստեղծել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 23-ի N 427-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տաթևիկ Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Սիմակ Աղբալյան - ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ
Դավիթ Զարգարյան - ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պահեստազորի շարքայինների և ենթասպայական կազմի հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժնի պետ
Արթուր Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
Տիգրան Գիդաչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ
Բելլա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ
Անուշ Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ
Գևորգ Վարդանյան - «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 20.12.17 N 1510-Ա, 19.03.19 N 274-Ա, 14.04.21 N 383-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան