Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 1998 թվականի թիվ 678

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-150 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 494 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում`

ա) «ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ» տողը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ» տողով.

բ) «ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ» տողից հետո լրացնել «ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմ» տողով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։