Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 1998 թվականի N 682

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը հաստատելու և նրանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 574 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Տեսչությունը գլխավորում է տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը».

բ) 10-րդ և 11-րդ կետերում «տեսչության պետը» բառերը փոխարինել «տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը» բառերով.

գ) 12-րդ կետի «ե» ենթակետում «տեսչության պետին» բառերը փոխարինել «տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչին» բառերով.

դ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի բացակայության դեպքում տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։