Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-06-ից մինչև 2022-04-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 41. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը, գույքային վնասի հատուցումը

գործել է մինչև 2022-04-22Բացել ARLIS-ում

Հոդված 41. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը, գույքային վնասի հատուցումը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք, որը ծագում է սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերելու պահից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատախազի պաշտոն զբաղեցրած, ապա, սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

3. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

5. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։