Հոդված 33. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 33. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-162-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:)
(11.04.24 ՀՕ-162-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)