Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-08-05-ից մինչև 2025-01-12։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-01-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 7 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 45. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

գործել է մինչև 2025-01-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 45. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

1. (մասն ուժը կորցրել է 14.11.23 ՀՕ-361-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 14.11.23 ՀՕ-361-Ն)

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.11.23 ՀՕ-361-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։