Հոդված 8. Ֆինանսական ինքնուրույնությունը
Հոդված 8. Ֆինանսական ինքնուրույնությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
2. Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով hակակոռուպցիոն կոմիտեի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և hակակոռուպցիոն կոմիտե է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է hակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով hակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին:
5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են hակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ:
6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
(8-րդ հոդվածը լրաց. 26.10.22 ՀՕ-389-Ն)