Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-10-ից մինչև 2024-08-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները

գործել է մինչև 2024-08-05Բացել ARLIS-ում

Հոդված 29. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

5) պահպանել ծառայողական կարգապահությունը.

6) պահպանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն.

8) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.

9) պահպանել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի համար սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները:

10.

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

(29-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-64-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-162-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:)

(11.04.24 ՀՕ-162-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։