Հոդված 7. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունը
Հոդված 7. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը։
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում:
2.1.
3. Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր պաշտոնական կայքէջում հրապարակում է գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Տեղեկատվության կառուցվածքը, դրանում ներառվող հարցերի շրջանակը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:
(հոդվածը 04.12.24 ՀՕ-482-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)