Հոդված 10. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը
Հոդված 10. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը ներառում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումները և ներքին անվտանգության հարցերով ստորաբաժանումը) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումներն են վարչությունները և բաժինները: Հակակոռուպցիոն կոմիտեի վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձինք ծառայողներ չեն և աշխատանքի են ընդունվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը և հաստիքացուցակը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: