Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-03-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

գործել է մինչև 2025-03-11Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները խախտելը.

2) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.

4) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված շահերի բախմանն առնչվող պահանջները չպահպանելը.

5) առաքինության ստուգման բացասական արդյունքները.

6) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն։

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։

(32-րդ հոդվածը խմբ. 07.12.22 ՀՕ-555-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-162-Ն)

(11.04.24 ՀՕ-162-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։