Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում՝
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած՝ երեք հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.
«7.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարի նշանակած` համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:»: