Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետը «քննիչների» բառից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների, » բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը «քննիչների» բառից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց,» բառերով.
3) 7.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7․1․ Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և քննչական կոմիտեի նախագահին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։».
4) 7.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7․2․ Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում իր համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3-րդ մասով.
«7.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և արդարադատության նախարարը ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4-րդ մասով.
«7.4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։».
7) 9-րդ մասի «հատուկ քննչական ծառայության պետը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերով: