Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 342.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության առկայության, դրա ընթացքի կամ արդյունքների մասին տեղեկություններն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը՝
պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:»: