ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 161.3. ․ Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը
Հոդված 161.3․ Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը
1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
(161.3-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-3-Ն)