Հոդված 149.1. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը
Հոդված 149.1. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը
1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
(149.1-ին հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-320-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-374-Ն)