ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ԱՐԱՐՔԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հոդված 44. Ծայրահեղ անհրաժեշտությունը
Հոդված 44. Ծայրահեղ անհրաժեշտությունը
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս: