Հոդված 98. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները
Հոդված 98. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները
1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝
1) հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.
2) հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.
3) հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:
2. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
(98-րդ հոդվածը խմբ. 07.10.09 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 18.06.20 ՀՕ-347-Ն)