Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 ապրիլի 2021 թ.

քաղ. Երևան N 165-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանի հավելվածի՝

1) 4-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներից ելնելով` յուրաքանչյուր կառավարիչ պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով նախարարությանը ծանուցել տվյալ ամսվա մեկի դրությամբ իր վարույթում առկա ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին` նշելով յուրաքանչյուր սնանկության գործի հերթական համարը:».

2) 11-րդ կետի 1-ին ենթակետում`

ա. երկրորդ նախադասությունում «20» թիվը փոխարինել «40» թվով,

բ. «40» թիվը փոխարինել «60» թվով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ռ. Բադասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։