ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 330-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 18,865,338 դրամ ընդհանուր արժողությամբ «Օդափոխության և հովացման համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Յունիվենտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00474326) 2021 թվականի մարտի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հովացման և օդափոխության շինհավաքակցման աշխատանքների իրականացում՝ 18,865,338 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի N 330-Ա որոշման
«Օդափոխության և հովացման համակարգի տեղադրում»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում
օդափոխության և հովացման համակարգի շինհավաքակցում, որի արդյունքում կստեղծվեն նպաստավոր պայմաններ մասնաշենքում իրականացվող դասընթացների համար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե,
Ֆելդշտրասսե9)
4. Ծրագրի կատարողը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ, Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի
ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը ՀՀ քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս` սոցիալական բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 18,865,338 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հիմնադրամի շահառուներ, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ, միակողմանի
և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում օդա-
փոխության և հովացման համակարգի շինհավաքակցման աշխատանքների արժեքը կազմում է 18,865,338 դրամ, իրականացվելու է՝ 01.05.2021 թ.-ից մինչև 01.07.2021 թ.:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների
համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Օդափոխության և հովացման համակարգի շինհավաքակցման աշխատանքների իրականացում՝ 18,865,338 դրամ, առանց ԱԱՀ-ի:
11. Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և
այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրություն ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ