Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1695-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2021 թվականի N 621-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1695-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1695-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի «Անվանումը» սյունակի «Թղթե անձեռոցիկներ և թղթե սրբիչների համար սանիտարահիգիենիկ նշանակության թուղթ» բառերը փոխարինել «Անձեռոցիկի կիսաֆաբրիկատ գլանափաթեթներով» բառերով, «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Անձեռոցիկ» բառը փոխարինել «36 սմ-ից ավելի լայնությամբ, 1 շերտի 1 քմ-ը 25 գ-ից պակաս քաշով» բառերով.

2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակի «Թղթե անձեռոցիկներ գլանափաթեթներով» բառերը փոխարինել «Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար և սրբիչներ գլանափաթեթներով» բառերով, 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Անձեռոցիկ» բառը փոխարինել «Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար և սրբիչներ գլանափաթեթներով» բառերով.

3) 3-րդ կետի «Անվանումը» սյունակի «Զուգարանի թուղթ 1 քմ-ի համար 25 գ կամ դրանից պակաս զանգվածով» բառերը փոխարինել «Զուգարանի թուղթ» բառերով, «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Զուգարանի թուղթ» բառերը փոխարինել «Զուգարանի թուղթ 1 քմ-ի համար 25 գ կամ դրանից պակաս զանգվածով» բառերով.

4) 5-րդ կետի «Անվանումը» սյունակի «Սփռոցներ ու անձեռոցիկներ, սեղանի անձեռոցիկներ սպիտակ» բառերը փոխարինել «Անձեռոցիկի կիսաֆաբրիկատ գլանափաթեթներով» բառերով, «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Անձեռոցիկներ» բառը փոխարինել «36 սմ-ից պակաս լայնությամբ, 1 շերտի 1 քմ-ը 25 գ-ից պակաս քաշով» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։