Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-01-26-ից մինչև 2005-11-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-11-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 1999 թվականի թիվ 42

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առանց ծնողական խնամքի և հսկողության մնացած երեխաների սոցիալական վիճակը բարելավելու, նրանց մուրացկանությունը և թափառաշրջիկությունը կանխելու նպատակով`

1. Ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ

Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ

Ն. Մնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ

Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Լ. Տեր-Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության քրեական հետախուզության անչափահասների ընդունման և տեղաբաշխման բաժնի պետ

Ռ. Գասպարյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետին` ելնելով անհրաժեշտությունից համանման հանձնաժողովներ ստեղծել մարզերում, խոշոր քաղաքներում և Երևանի թաղային համայնքներում:

3. Սահմանել, որ հանձնաժողովները գործելու են հասարակական հիմունքներով:

4. Հանրապետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին` ծավալել ակտիվ աշխատանք հանրապետությունում անչափահաս երեխաների մուրացկանությունը և թափառաշրջիկությունը վերացնելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։