ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 196-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իրանի Կարմիր մահիկի (Iranian Red Crescent) ընկերության կողմից՝ Արցախից տեղահանված բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, Հայկական Կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված բեռների (462 կգ ընդհանուր քաշով, 5491 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, և 6,017.9 կգ ընդհանուր քաշով, 29,174 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 26.03.21 N 254-Ա, 23.04.21 N 331-Ա)
(23.04.21 N 331-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջը «5,720 կգ» բառերի մասով հնարավոր չէ կատարել, քանի որ նշված թիվը բացակայում է)
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
11.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 196-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ N 1
Հ Նկարագրություն Քանակ Միավորի զուտ քաշը
(գրամ) Ընդհանուրի զուտ քաշը
(կգ) Միավորի համախառն
քաշը (գրամ) Ընդհանուրի համախառն
քաշը (կգ) Միավորի արժեքը
(ԱՄՆ դոլար) Ընդհանուր արժեքը
(ԱՄՆ դոլար)
1 Այրվածքի ձգվող
վիրակապ 15 սմ 2232
հատ 38 84․816 46,6 104 0․40 893
2 Այրվածքի ձգվող
վիրակապ 10 սմ 1584
հատ 26 41․184 65․66 104 0,36 571
3 Այրվածքի ձգվող
վիրակապ 10 սմ 1584
հատ 26 41․184 65․66 104 0,36 571
4 Այրվածքի վիրակապ 15 սմ 1440
հատ 13 18․720 22․22 32 0․20 288
5 Այրվածքի վիրակապ 10 սմ 1152
հատ 20 23․040 20․84 24 0․293 337
6 Շարժական արտածծիչ
սարք 1 հատ 26000 26 27000 27 600 600
7 Էլեկտրաթերապիայի
մեքենա 1 հատ 12100 12100 13000 13 2000 2000
8 Վազելինապատ թանզիվ
10*10 7200
հատ 58 41․76 7․5 54 0.032 231
Ընդամենը 288․804 462 5491
ԲԵՌԻ ՑԱՆԿ N 2
Հ Նկարագրություն Քանակ Միավորի զուտ քաշը (գրամ) Ընդհանուրի զուտ
քաշը (կգ) Միավորի համախառն քաշը (գրամ) Ընդհանուրի համախառն քաշը (կգ) Միավորի արժեքը (ԱՄՆ դոլար) Ընդհանուր արժեքը (ԱՄՆ դոլար)
1 Ծածկոց 1600 հատ 2500 4000 2686 4298 4․655 7448
2 Խոհանոցային
պարագաներ 400
հավաքածու 3700 1480 4300 1720 54․315 21726
Ընդամենը 5480 6018 29174
(հավելվածը խմբ. 23.04.21 N 331-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
11.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ