Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «40» և «45» թվերը փոխարինել «45» և «50» թվերով.
2) 4-րդ մասի՝
ա. 1-ին կետի «45» թիվը փոխարինել «50» թվով,
բ. 2-րդ կետի «48» թիվը փոխարինել «52» թվով,
գ. 3-րդ կետի «50» թիվը փոխարինել «55» թվով,
դ. 4-րդ կետի «55» թիվը փոխարինել «58» թվով.
3) 5-րդ մասի «մինչև 10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը` մինչև 10 տարի ժամկետով» բառերով: