ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 852-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (1,137.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,500 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
(1-ին կետը փոփ. 27.04.21 N 354-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 25-ի N 852-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Ապրանքի քաշ (կգ) Ապրանքի արժեքը (դոլար) Փոխադրման արժեքը (դրամ)
Հիշողության քարտ MICRO SD SDXC CLASS 100 400GB, 12 հատ 0.35 կգ 224.28$ 1,750
Հիշողության քարտ SANDISC MICROSDXC 128GB, 12 հատ 0․4 կգ 287.88$ 2,000
Մինի համակարգչի տեսախցիկ RASPBERRY PI NOIR V2 8MP (RPICAM-V2) 20 hատ 0.3 կգ 548.4 1,500
Մինի համակարգիչ Intel Neural Compute Stick 2, 1 hատ 0.05 կգ 77.32 250
Ընդհանուր 1.1 կգ 1,137.88 $ 5,500
(հավելվածը խմբ. 27.04.21 N 354-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ