ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 279-Ա
«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ «Yan logistics» կազմակերպության միջոցով, պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (251 տեղ, 2,499 կգ ընդհանուր քաշով, 16,826.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,969.04 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 27.04.21 N 351-Ա)
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
07.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 279-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 27.04.21 N 351-Ա)
Ապրանքը Քանակը Արժեքը
(եվրո)
Օգտագործած մեծերի հագուստ 62 արկղ, 698 կգ 3625
Օգտագործած կարի մեքենա 1. Pfaff 7801794
2 .Quelle Q-JA 1510
3. Privileg Super 3000-5 3 հատ, 2 արկղերով 328
Օգտագործած անկողնու ծածկոց 8 արկղ, 65 կգ 325
Օգտագործած խոհանոցի պարագաներ 6 արկղ, 92 կգ 527
Օգտագործած մեծահասակի կոշիկ 9 տոպրակ, 98 կգ 662
Օգտագործած ալյումինե ձեռնափայտ 1 փաթեթով 8 հատ 14
Օգտագործած ուսապարկ 1 հատ 30
Ձեռքի/մաշկի հականեխիչ՝
բժշկական էթանոլի հիմքով 3456 շիշ, 162 արկղ, 11315,50
(100 մլ: էթանոլ 70% , մաքրված ջուր; 1.670,4 լիտր, 1500 կգ
500 ml - 5L: էթանոլ 83,3% , ջրածնի
օքսիդ 0,12%, գլիցերին, մաքրված
ջուր)
Ընդամենը 2,499 կգ 16,826.50
(հավելվածը խմբ. 27.04.21 N 351-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
07.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ