Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 467-Ա

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ:

2. Կասեցնել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:

3. Ծառայողական քննությամբ պարզել սույն որոշման 1-ին կետով նկարագրված դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը:

4. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

Լուսինե Ալեքսանյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ

Հայկ Կեսոյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Գոռ Ալեքսանյան - վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

03.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։