Անցնել բովանդակությանը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 20 · ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 166. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

գործել է մինչև 2021-05-28Բացել ARLIS-ում

Հոդված 166. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`

1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(166-րդ հոդվածը փոփ.01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 01.03.11 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։