Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-05-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 16 · ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 104. Սպանությունը

գործել է մինչև 2021-05-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 104. Սպանությունը

1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սպանությունը՝

1) երկու կամ ավելի անձանց,

1.1) կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի,

2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

3) զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով,

4) ակնհայտ հղի կնոջ,

5) առանձին դաժանությամբ,

6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,

7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,

9) զուգորդված՝ ահաբեկչությամբ,

10) խուլիգանական դրդումներով,

10.1) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,

11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

12) զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,

13) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

14) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով`

15) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

(104-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-53-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-102-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։