Հոդված 149.1. Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը

(վերնագիրը խմբ. 28.04.21 ՀՕ-181-Ն)
1. Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
(149.1-ին հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-320-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-374-Ն, խմբ. 28.04.21 ՀՕ-181-Ն)