Հոդված 177. Գողությունը
Հոդված 177. Գողությունը
1. Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
1.1. Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից`
3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. (մասն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
5. Գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը:
(177-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն, խմբ., լրաց. 14.11.19 ՀՕ-218-Ն)