ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 393.1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը
Հոդված 393.1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը
1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
(393.1-ին հոդվածը լրաց. 17.09.20 ՀՕ-425-Ն)