ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2021 թվականի N 723-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածի ամբողջ տեքստում «435» թիվը փոխարինել «437» թվով.
2) N 1 հավելվածի 11-րդ կետում «152,798» թիվը փոխարինել «153,398» թվով, իսկ «533,522» թիվը՝ «535,802» թվով.
3) N 1 հավելվածի 12-րդ կետում «617.0» թիվը փոխարինել «622․0» թվով, իսկ «2020» թիվը՝ «2024» թվով.
4) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 436-րդ և 437-րդ կետերով.
« 436. Արագածոտն Հնաբերդ Հնաբերդի միջնակարգ դպրոց մարզային միջնակարգ դպրոց
(1-12-րդ դասարաններ)
437. Արմավիր Մրգաշատ Մրգաշատի Վ․ Ափոյանի թիվ
1 միջնակարգ դպրոց մարզային միջնակարգ դպրոց
(1-12-րդ դասարաններ)
».
5) N 3 հավելվածի 13-րդ, 29-րդ, 33-րդ, 38-րդ և 45-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« 13. ք. Երևանի թիվ 45 հիմնական դպրոց Էրեբունի 751
29. Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոց ՀՀ Գեղարքունիքի մարզ 236
33. Մրգաշատի Վ․ Ափոյանի թիվ 1
միջնակարգ դպրոց ՀՀ Արմավիրի մարզ 322
38. Հնաբերդի միջնակարգ դպրոց ՀՀ Արագածոտնի մարզուղղ. 228
45. Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց ՀՀ Արագածոտնի մարզ 459
».
6) N 3 հավելվածի «Ընդամենը» տողում «11264» թիվը փոխարինել «11227» թվով, իսկ «Ընդամնեը 2-րդ փուլ» տողում «10626» թիվը՝ «10725» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
06.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: