ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2021 թվականի N 728-Ն
«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով սահմանել իրավասու մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
06.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 6-ի N 728-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Նախնական քննություն իրականացնող մարմիններ՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով և դատարանի վարույթում գտնվող գործերով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
06.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: