Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 մայիսի 2021 թ.

ք. Երևան N 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 11-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» թիվ 96-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

2. Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի

1) 2-րդ կետի երրորդ պարբերությունից «, կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների» բառերը հանել,

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների այդ տվյալի համար նախատեսված դաշտում՝ հետևյալ աղյուսակներում.

Տարած-

քային ընտրա-կան հանձնա-ժողով N Ընտրա-

կան

տեղա-

մաս N Ընտրող-ների ցուցա-կում ընտրող-ների թիվը Քվեարկու-թյան օրն ընտրական տեղամա-սում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը Շրջիկ արկղով քվեարկող ընտրող-ների

լրացուցիչ ցուցակում ընտրող-ների թիվը Ընտրող-ների ընդհա-նուր թիվը Քվեարկու-թյան մասնակից-ների

ընդհանուր թիվը Տեղամա-

սային ընտրական հանձնա-ժողովներին հատկաց-ված ինքնա-սոսնձվող դրոշմա-նիշերի

ընդհանուր թիվը Տեղա-

մասա-

յին ընտրա-կան

հանձնա-

ժողովնե-

րին

հատկաց-ված համարա-կալված կտրոնների ընդհանուր թիվը Ընտրող-

ներից ստացված տեխնիկա-կան սարքավոր-մամբ տպված քվեարկու-թյան կտրոնների թիվը Ընտրող-

ներից ստացված համարա-կա-

լված

քվեարկու-թյան կտրոնների թիվը Ընտրող-ներից ստացված կտրոնների

ընդհանուր թիվը Չօգտա-գործ-

ված համա-

րակալ-

ված

կտրոն-ների թիվը Չօգտա-

գործված ինքնա-սոսնձվող

դրոշմա-նիշերի թիվը Անվավեր քվեաթեր-թիկների թիվը Յուրաքան-

չյուր թեկնածուին, կուսակ-

ցությանը,

կուսակ-

ցությունների դաշինքին

կողմ քվեարկված քվեա-թերթիկների թիվը Անճշտու-թյունների չափը

… … …

»,

3) 4-րդ կետից «ընտրական տարածքի,» բառերը հանել,

4) 9-րդ կետում «ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների։» բառերը փոխարինել «ըստ ընտրական տեղամասերի և տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների։» բառերով,

5) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով, իսկ «Գյումրու և Վանաձորի ավագանիների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում`» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների և մեծամասնական ընտրակարգով անցկացվող» բառերով,

6) 12-րդ կետում «հանրաքվեի» բառից հետո լրացնել «տեղական հանրաքվեի» բառերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։