ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 508-Ա
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
12.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 508-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Է. Հովհաննիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Բ. Թունյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մանուկյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
12.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ