ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 378-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին» N 332-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «397 տեղ, 5,869 կգ ընդհանուր քաշով, 161,590 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ» բառերը փոխարինել «386 տեղ, 3,869 կգ ընդհանուր քաշով, 160,640 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ» բառերով.
2) որոշմանը կից բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
12.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված 1
ՀՀ փոխվարչապետի
N 378-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանում Քանակ (կտոր) Արժեք (եվրո)
1. Օգտագործած հագուստ 280 123,520
2. Քայլելու հենակ 56 3,900
3. Առաջին բուժօգնության պարագաներ 5 2,500
4. Համակարգիչ 40 28,200
5. Մոնիտոր 5 2,520
Ընդամենը 386/3,869 կգ 160,640
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
12.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ