ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2015 թվականի N 835-Ա
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի`
Հաստատել`
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի պահեստային կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 15
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2015 թ.
սեպտեմբերի 15-ի N 835-Ա
որոշման
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Քրիստինա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ)
Տիգրան Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Հաբեթ Մկրտչյան - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
Վիկտորիա Ավակովա - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Ենոք Շատվորյան - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Հասմիկ Էդիլյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
Մերրի Սարիբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 01.06.16 N 453-Ա, 10.04.17 N 350-Ա, խմբ. 12.05.21 N 513-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2015 թ.
սեպտեմբերի 15-ի N 835-Ա
որոշման
Պ Ա Հ Ե Ս Տ Ա Յ Ի Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սոֆի Բոստանչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Շուշանիկ Իսրայելյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական (համաձայնությամբ)
Սարգիս Ղալթախչյան - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ
Աննա Կարապետյան - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Նորա Մնացականյան - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գյուլնարա Շահինյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մերրի Սարիբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 12.05.21 N 513-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան