Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13
Հոդված 13.
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների համար նախատեսված պետական տուրքը և լրացուցիչ ծառայությունների վճարները
(վերնագիրը խմբ. 14.11.19 ՀՕ-234-Ն)
1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը, որոնց դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով:
(13-րդ հոդվածը խմբ. 14.11.19 ՀՕ-234-Ն)