Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-26-ից մինչև 2009-06-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-06-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 27

գործել է մինչև 2009-06-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 27.

Ամուսնության պետական գրանցման կարգը

1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մինչև մեկ ամիսը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառներ: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում ամուսնության պետական գրանցումը կատարվում է դիմումում նշված օրը, բայց ոչ շուտ, քան դիմում տալուց հետո` եռօրյա ժամկետում: Հարգելի պատճառների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)

3. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

4. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:

5. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով, ապա ամուսնության պետական գրանցումն ամուսնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:

6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ ամուսնության պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:

7. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք` ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(27-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։