Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-03-24-ից մինչև 2020-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 30

գործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Ամուսնության վկայականը

Ամուսնության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնացողներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո), ազգությունը՝ ամուսնության ակտի գրառմանը համապատասխան, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը.

բ) ամուսնության ակտի գրառման ժամանակը և համարը.

գ) ամուսնության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

դ) ամուսնության վկայական տալու ժամանակը և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:

(30-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։