Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-03-24-ից մինչև 2020-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 40.1

գործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 40.1.

Որդեգրման դիմումը

1. Որդեգրման համար որդեգրողը (ները) տարածքային ՔԿԱԳ մարմին են ներկայացնում գրավոր դիմում, որի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) որդեգրողի (ների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը, ազգությունը (ըստ հայտարարության կամ անձնագրում այդ տվյալների առկայության).

բ) որդեգրողի (ների) բնակության վայրը.

գ) որդեգրողի (ների) ամուսնության գրանցման վայրը, համարը, ժամանակը.

դ) որդեգրողի (ների) կամ նրանց լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

ե) երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրումը և որդեգրումից հետո.

զ) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը և համարը.

է) երեխայի ծննդյան ակտի գրանցման վայրը, ժամանակը և համարը.

ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Որդեգրողը (ները) (լիազորված անձը) ստորագրում է (են) որդեգրման մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

(40.1-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։